ԹիմԼրահոս

Մարկ-Անդրե տեր Շտեգեն. Ես չեմ բավարարվել

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ շարունակում է պայքարել կատալոնական ակումբի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:

«Ես գոհ եմ այն աջակցությունից, որ ցուցաբերում են երկրպագուները: Շատ եմ աշխատում և ցանկանում եմ օգտակար լինել թիմին: Բայց ես բավարարված չեմ:

Կցանկանայի հանդես գալ նաև Պրիմերայում: Չնայած ընդունում եմ, որ Կլաուդիո Բրավոն իրեն գերազանց է դրսևորում»,- TV3-ը մեջբերում է Տեր Շտեգենի խոսքերը:

Հարկ է նշել, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը ոչ մի խաղ չի անցկացրել մրցաշարի շրջանակներում:

Մեկնաբանություններ

Previous post

«Էլչե»-«Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմեր (ֆոտո)

Next post

«Բարսելոնան» բանակցում է Սրջան Բաբիչի հետ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan