ԹիմԼրահոսՏրանսֆերներ

MD. Թուրանն այսօր կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը, տեղեկացնում է իսպանական El Mundo Deportivo-ն:

28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ակումբների կողմերից կհամաձայնեցվի մոտակա ժամերին:
Հաղորդվում է, որ Թուրանի տեղափոխության մեջ որոշիչ դեր է խաղացել հենց Արդայի ցանկությունը:

Բացի այդ, հայտնի է դարձել նաև հնարավոր գործարքի արժեքը, որը կազմում է 35-36 մլն եվրո:

Հնարավոր է, որ Թուրանը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո կես տարով վարձավճարով հանդես գա թուրքական «Գալաթասարայում» կամ հայտնվի «Բարսելոնա» Բ-ում:

Մեկնաբանություններ

Previous post

Բարսելոնայի 10 լավագույն գոլերը 2014/15 մրցաշրջանում (Տեսանյութ)

Next post

Մինչտրանսֆերային ակնարկ. Արդա Թուրան

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan