ԹիմԼրահոս

Մենք երբեք չենք վաճառի Մեսսիին. «Բարսելոնայի» մարզական տնօրեն

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտարարել է, որ ակումբը երբեք չի վաճառի Լիոնել Մեսսին, տեղեկացնում է News Vivaro-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը օգնել է «Բարսելոնային» 7 անգամ դառնալ Լա Լիգայի տիտղոսակիր, 3 անգամ նվաճել Ռեյի գավաթը և 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան։
Վերջերս 28-ամյա Մեսսիով հետաքրքրված էր «Չելսին», սակայն Ֆերնանդեսը շարունակում է պնդել, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայում» կխաղա միչև կարիերայի ավարտը։
«Նա ընդմիշտ կխաղա այստեղ: Ցավոք վաղ թե ուշ նա ստիպված կլինի ավարտել կարիերան: Սակայն դեռ բավականին ժամանակ կա դրան:
Անհնար կլինի գտնել մեկ այլ Մեսսիի, քանի որ այն, ինչ որ նա է արել, ոչ մեկ չի կարող անել»,- ասել է Ֆերնանդեսը Mundo Deportivo-ին։

Մեկնաբանություններ

Neymar-2015-3
Previous post

Նեյմարը, Ռաֆինյան և Հալիլովիչը կերկարաձգեն իրենց պայմանագրերը

2258220_w2
Next post

Իսպանիա-Սլովակիա. Խաղին ընդառաջ (Տեսանյութ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan