ԼրահոսՄամլո ասուլիսներ

Մեսսի. Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել: Շաբաթ օրը Բեռլինում «Բարսելոնայի»  հարձակվողը կարող է դառնալ միակ ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում:

Ներկա պահին Մեսսին 10 գոլերով գլխավորում է ՉԼ-ի ռմբարկուների աղյուսակը, իսկ հաջորդ ճիշտ հարվածից հետո կարող է շրջանցել Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուին` Քրիշտիանու Ռոնալդուին (78 գոլ):

Արգենտինացին եզրափակչի` Թուրինի «Յուվենթուսի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին:

«Իմ կարիերայի ընթացքում ինձ աջակցել են իմ հայրը և մայրը: Նրանք ինձ խորհուրդներ են տվել և գնահատել են իմ խաղը: Ինձ օգնել է նաև իմ թիմը: Երբ ես հայտնվեցի «Բարսելոնայում», կարողացա մեկ քայլ առաջ կատարել և՛ իմ կարիերայում, և՛ իմ կյանքում: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնայում»,-նշել է Մեսսին:

Նեյմարի և Սուարեսի մասին

Մենք իրոք հիանալի հարաբերություններ ունենք ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ եթե դուք լավ հարաբերություններ ունեք Ձեր թիմակիցների հետ նաև խաղադաշտից դուրս, ապա դուք կարող եք հիանալի առաջընթաց գրանցել ֆուտբոլային կարիերայում:

Եզրափակչի մասին

Սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Մենք դժվար ճանապարհ ենք անցել, որպեսզի հասնենք այս մրցաշարի եզրափակիչ փուլին: Մեր երազանքն է հաղթել բոլոր մրցաշարերում: «Յուվենթուսը» մեծ անուն և ուժեղ թիմ ունի: Սա եզրափակիչ է, որտեղ ամեն ինչ կարող է լինել:

ՉԼ. 2009 և 2011թթ.-ին խփած գոլերի մասին

Միշտ էլ ասել եմ, որ այդ գոլերն իմ կարիերայի ամենակարևոր գոլերն են եղել: Երկու գոլերն էլ յուրահատուկ էին ինձ համար:

Մեկնաբանություններ

Previous post

Էնրիկե. «Յուվենթուսը» ոչնչով չի զիջում մեզ

Next post

Մոգական 3-ը...

Spartak Petrosyan

Spartak Petrosyan