ԹիմԼրահոսՏեսանյութեր

Մեսսի-Նոյեր դիմակայությունում ուժեղ էր արգենտինացին. «Բարսելոնա»-«Բավարիա»` 3:0

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» ընդունեց Մյունխենի «Բավարիային»:

Հանդիպումը մեկնարկեց դաշտի տերերի լուրջ ճնշմամբ, սակայն փայլում էր մրցակցի դարպասապահ Մանուել Նոյերը: Խաղակեսի միջնամասից հյուրերը կարգավորեցին խաղը հատկապես հենակետային կիսապաշտպանների գոտում: Շվայնշտայգեր-Ալոնսո-Լամ եռյակն ավելի հուսալի սկսեց գործեց:

Երկրորդ խաղակեսում Լուիս Էնրիկեի սաների առավելությունն ակնհայտ էր, սակայն Նոյերը շարունակում էր փայլուն խաղ ցուցադրել: 77-րդ րոպեին Մեսսին գրավեց «Բավարիայի» դարպասը` 1:0:

 

Գվարդիոլայի թիմը չէր հասցրել ուշքի գալ ընդունած գոլից, երբ արգենտինացի հրաշամանուկը 3 րոպե անց կրկապատկեց հաշվի տարբերությունը` խփելով երկրորդ շքեղ գոլը: Հանդիպման ավելացված ժամանակում Նեյմարը հաշիվը դարձրեց ջախջախիչ. 3:0:

Այսպիսով` դիմակայության առաջին մրցավեճն ավարտվեց 3:0 հաշվով: Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին:

«Բարսելոնա» – «Բավարիա»` 3:0

1:0 Մեսսի (77՛), 2:0 Մեսսի (80′), 3:0 Նեյմար (94′)

Մեկնաբանություններ

CEVM0yGVAAADfjm
Previous post

«Բարսա»-«Բավարիա». Ինչպես Լուչոն կատալոնացիներին ավելի դաժան դարձրեց

pic_2014-10-18_FCBvsEIBAR_41.v1413666667
Next post

10 փաստ՝ Էլ Մաեստրոյի մասին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan