ԹիմԼրահոս

Մեսսին դժգոհ է

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհ է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի՝ իրեն «Ռեալ Սոսյեդադի» դեմ Պրիմերայի 17-րդ տուրի խաղում պահեստայիններ նստարանին թողնելու որոշումից:

Cope-ի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ավագը չի հավատում, որ երիտասարդ մասնագետը կարող է շտկել իրավիճակը: Բացի այդ Մեսսին դժգոհ է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը նույնիսկ պարտությունից հետո շարունակում է աջակցել Էնրիկեին:

Բանն այն է, որ Պրիմերայի 17 խաղերում Լուիս Էնրիկեն խաղադաշտ է դուրս բերել 17 տարբեր մեկնարկային կազմեր: «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում փոխարինողների թվում էին մնացել նաեւ բրազիլացիներ Նեյմարը եւ Դանի Ալվեշն ու խորվաթ Իվան Ռակիտիչը:

Sport.es-ն իր հերթին նշում է, որ Էնրիկեի այդ որոշումը կապված է կարգապահական խախտումների հետ:

Հունվարի 5-ին «Բարսելոնան» անցկացրել է բաց մարզում, որին Լիոնել Մեսսին չի մասնակցել գաստրոէնտերիտի (ստամոքսաաղիքաբորբ) պատճառով: Արգենտինացին մոտ 3 ամիս է գոլ չի խփել Պրիմերայի արտագնա խաղում:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Բուսկետսին

Next post

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սուբիսարետան լքեց «Բարսելոնան»

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan