Թիմ

Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղին, նոր ռեկորդ է սահմանել:

Արգենտինացի ֆուտբոլիստը դարձավ ՉԼ-ի խաղարկությունում 100 խաղ անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Լեոն 28 տարեկան, 84 օրական հասակում նոր ռեկորդ սահմանեց՝ շրջանցելով իսպանացի Ռաուլին (28 տարեկան, 239 օրական):

Հիշեցնենք, որ 100 խաղում Լեոն խփել է 77 գոլ ու դարձել 22 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հաղորդում է` ArmGoal.net

Մեկնաբանություններ

Previous post

Նայնգոլանը ներողություն է խնդրել Ռաֆինյայից

Next post

Մեսսի. Հուսով եմ, որ Ռաֆինյան ավելի ուժեղացած կվերադառնա շարք

ShahenEdigaryan

ShahenEdigaryan