ԲլոգԼրահոսՏրանսֆերներ

Մինչտրանսֆերային ակնարկ. Արդա Թուրան

 Իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ կատալոնական «Բարսելոնան» արդեն պայմանագիր է ստորագրել թուրք կիսապաշտպան Արդա Թուրանի հետ՝ նրա համար «Ատլետիկոյին» վճարելով 34 միլիոն եվրո հրաժարագին:

1227503-26014511-1600-900

Վերջին 3-4 օրերի ամենաքննարկվող թեման հենց այս տրանսֆերն է, որը մեծ իրարանցում ու իրարամերժ կարծիքներ առաջացրեց կատալոնական ակումբի երկրպագուների մոտ: Հիմա անդրադառնամ տրանսֆերին, դրա լավ ու վատ կողմերին:


Արդան ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 2002 թվականից կարիերան սկսել է Թուրքիայի Մ16 հավաքականի կազմում, իսկ 2004-ից սկսել է հանդես գալ «Գալաթասարայում»:  Այնտեղ անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 197 խաղի, խփել 45 գոլ ու դարձել 76 գոլային փոխանցման հեղինակ: Մեկական անգամ հաղթել է Թուրքիայի Սուպեր լիգան, Թուրքիայի գավաթը եւ Սուպերգավաթը: 2011-2015 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»: Մասնակցելով 178 խաղի, խփել է 22 գոլ ու դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ: Նա պատմության առաջին թուրք ֆուտբոլիստն է, ով հաղթել է Լա լիգայում, ինչպես նաեւ նվաճել է Իսպանիայի Արքայական գավաթը, Սուպերգավաթը,  հաղթել Եվրոպա լիգան ու դարձել Եվրոպայի Սուպերգավաթակիր:  Երեք տարի անընդմեջ (2008-2010 թթ.) ճանաչվել է Թուրքիայի Սուպեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ:  


Այսպիսով, Թուրանը ձեզնից շատ-շատերին հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյից», որի կազմում մեկ անգամ չէ, որ խաղացել է «Բարսայի» դեմ: Ֆուտբոլիստը հիմնականում գործում է կիսապաշտպանության աջ եզրում, աջլիկ է: Նրա խաղային որակների մեջ առանձնանում են անհատական գործողությունները  ու ֆիզիկական պատրաստվածությունը: Կիսապաշտպանը գրագետ փոխանցումներ է կատարում, գնդակի հետ վարվում է հիանալի, կարողանում է դիմել պրեսինգի ու ճնշել մրցակցին: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ու՞մ փոխարեն պետք է գործի այս ֆուտբոլիստը, ու՞մ է գերազանցում՝ Ինյեստայի՞ն, թե՞ Ռակիտիչին: 💡  Իսկ ձեզնից քանի՞սն են հիշում Ռակիտիչին ու առավել եւս Ինյեստային  պաշտպանական գործողություններ ակտիվ ծավալելիս: Հենց դա է Թուրանի առավելությունը: Թուրք  ֆուտբոլիստը կարողանում է եւ՛ հիանալի հարձակվել, եւ՛ օգնության հասնել պաշտպաններին ու քանդել մրցակցի խաղը: Ոչ ոք չի ասել, որ Թուրանը գալու է ու դառնա հիմնական կազմի խաղացող, խաղից դուրս թողի Ինյեստային: Մի՞թե վատ է պահեստայինների նստարանում ունենալ խաղադաշտում գտնվողներին ոչնչով չզիջող ֆուտբոլիստներ: Հիմա կասեք՝ թող Կոկեին ձեռք բերեին: Դրան էլ պատասխանեմ.

98d1488a625f957606aedbf6308fbd24_crop_north

💡 Կոկեն, ի տարբերություն Թուրանի, իր խաղաոճով շա՜տ նման է Մաեստրոյին: Իսկ Չավիին փոխարինող կա: Նա ֆրանսիացի է, անունն էլ Պոլ է, խաղում է Թուրինում: Մեզ կմիանա մեկ տարի անց, երբ տրանսֆերային արգելքները չեն խանգարի մեզ: Պոգբան հաստատ երկու-երեք գլուխ ավելի տաղանդավոր է ու հեռանկարային, քան Կոկեն:

juve_pogba_getty

Մի պահ շեղվելով ասեմ, որ ինձ համար, ամեն դեպքում, Թուրանի տրանսֆերն ամենահարմարը չէր: Ես ավելի շուտ կգնեի հարձակվող, որը կկարողանար երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալ ու ավելի տաղանդավոր կլիներ, քան Մունիրը: Պեդրոն էլ կարող է հեռանալ հենց այս ամռանը, իսկ MSN-ը նույնպես մարդիկ են, որոնք կարող են հոգնել կամ վնասվածք ստանալ:

Թերեւս, Թուրանի թույլ կողմերից մեկը բավական տաքարյուն լինելն է: Ֆուտբոլիստը  շատ է մտնում վիճաբանությունների մեջ, կոպիտ է գործում, աչքի է ընկնում նաեւ ոչ սպորտային պահվածքով: Տեղեկացնեմ, որ վերջին 7 մրցաշրջանների ընթացքում խաղադաշտից հեռացվել է ընդամենը երեք անգամ, իսկ մեկ մրցաշրջանի ընթացքում (Միջինը 45 խաղ) մոտ 10 դեղին քարտ է ստանում: Ըստ իս՝ նրա բացասական կողմերից մեկը մեր ակումբում կարող է դառնալ անհատական խաղին չափից շատ դիմելը, բայց լինելով լավագույն կատարողների կողքին, նման երեւույթ իրեն թույլ տալ Արդան կարող է: Բացի այդ, որքան դա բացասական է, այնքան էլ դրական: Չէ՞ որ ֆուտբոլիստի լավագույն կողմերից մեկը խաղի ելքը միայնակ վճռելու հատկությունն է:

Ինչ վերաբերում է նրա համար վճարվող գումարին ու շատերի համար նրա «մեծ» տարիքին. «Բարսան» վճարում է ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագինը, ոչ թե այդքան է գնահատում ֆուտբոլիստին: Գուցե դուք ճիշտ եք, գուցե նա չարժե 34 միլիոն եվրո, բայց միեւնույնն է, այդ գումարը վճարվելու է: Իսկ 28 տարեկանը սպորտսմենի համար հիանալի տարիք է: Նվազագույնը մինչեւ 33 տարեկան նորմալ ֆուտբոլիստը կարող է փայլել բարձունքում:


 «Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է»:

Արդա Թուրան


21 տարեկանում դարձել է «Գալաթասարայի» ավագը, իսկ հիմա նաեւ Թուրքիայի ազգային հավաքականի ավագն է:  2010-ին ճանաչվել է Եվրոպայի ամենապոպուլյար երրորդ ֆուտբոլիստը, իսկ IFFHS-ի կողմից՝ 14-րդը: 2014-ին The Guardian պարբերականի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում Արդան զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը:

Արդան որքան կոպիտ է խաղադաշտում, այնքան մարդկային է դրանից դուրս: Նա հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով:  Մասնավորապես օգնում է հիվանդ երեխաների: 🙂

Եվ վերջում մի փոքր ձեր քաղաքական հայացքների մասին.

Ֆուտբոլ խաղում են մարդիկ, անկախ ռասսայից, տարիքից, սեռից ու ազգությունից: Ֆուտբոլի նպատակը մարդկանց մեկ գաղափարի շուրջ միավորելն է: Ու բոլորովին կապ չունի՝ «Ատլետիկոյի» մարզաշապիկին ադրբեջան է գրված, թե Հայաստան, «Բարսայի» մարզաշապիկի թեւի վրա «Բեկո» է գրված, թե «Երազ» մեքենաների գործարան: Դուք չեք խոսում Հայաստանի հավաքականի կամ «Ալաշկերտի» մասին: Թիմը, որը ներկայացնում է Իսպանիան, պարտավոր չէ մտածել հայերի քաղաքական հայացքների մասին, նամանավանդ, որ քաղաքականության հետ առհասարակ կապ չունի: Իսկ հայրենասիրությունը դրսեւորելու համար ավելի նպատակահարմար տեղ ու ժամանակ լինում է:   🙂

Լուիս Էնրիկեի իրականացրած տրանսֆերներից առաջ բոլորը քննադատում էին, բոլորը անիմաստ էին համարում թե՛ Մատյոյին, թե՛ Ռակիտիչին գնելը: Իսկ մրցաշրջանի վերջում բոլորը նրանց լավագույնների շարքին էին դասում: Եկե՛ք այլեւս չքննադատենք մարզչին, ով պրոֆեսիոնալ է: Եկե՛ք չշտապենք ու վերլուծություններ չկատարենք: Եկե՛ք պարզապես սպասենք ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Arda-Turan-Atletico-Madrid1
Previous post

MD. Թուրանն այսօր կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

arda_1280x720-eng.v1436204480
Next post

Պաշտոնական. Արդա Թուրանը «Բարսայի» ֆուտբոլիստ է

Spartak Petrosyan

Spartak Petrosyan