ԲլոգԼրահոս

Մոգական 3-ը…

Պատմությունը կերտված է: Ողջ Եվրոպան եւս մեկ անգամ խոնարհված շնորհավորեց «Բարսելոնային»՝ ուժեղագույնը լինելու կապակցությամբ:  Կյանքիս ընթացքում Չեմպիոնների լիգայի երրորդ հաղթական եզրափակիչը  երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա, քանի որ կողքիս եւս 30-40 Բարսաման նստած(կանգնած) երկրպագում էին լավագույններին, չեմ մոռանա, որովհետեւ երբեք չեմ գոռացել 90 րոպե այնպես, որ ձայնս կտրվի:

CG6UT3VWwAEjALU

Տարին խորհրդանշվեց մի շատ պարզ բառով, թվականով՝ ԵՐԵՔ:  Նախ «Այաքսին» հաղթեցինք 3-1 ու հետո «Ռեալին» 1-պարտվեցինք:Այդ ժամանակ Կատալոնիայի մայրաքաղաքը սկսեց խոսել երեք ֆուտբոլիստի մասին՝ Մեսսի, Նեյմար, Սուարես:  Հետո սեփական ստադիոնում հյուրընկալեցինք «Սեւիլիային» ու Մեսսին խփելով երեք գոլ՝ դարձավ Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:

B3EwqLqCYAA3DjG

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն ժամանեց Բարսելոն ու երեք գոլ ընդունեց եռյակի կողմից: Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը հաջորդաբար հաջողության հասան այդ խաղում ու պարգեւեցին 3-1 հաշվով հաղթանակ:

720p-Suarez Messi Neymar Score Assist

2015-ի 11-րդ օրը «Նոու Կամպում» հայտնվեց Մադրիդի կարմիր կողմը ներկայացնող «Աթլետիկոն»:  Նեյմարի, Մեսսիի, Սուարեսի գոլերը հաջորդաբար ամրագրեցին հաղթանակը 3-1 հաշվով:

reu_2170060

Հերթը հասավ Արքայական գավաթի քառորդ եզրափակիչի: Հյուրընկալվեց այս անգամ «Բարսան» «Աթլետիկոյին» ու հաղթեց 3-2 հաշվով:

Փետրվարի 1-ին էլ «Վիլյառեալը» հյուրընկալվում է կապտանռնագույններին ու պարտվում 2-հաշվով:

Տասը օր անց նույն թիմերը իրար են հանդիպում նույն ստադիոնում, բայց արդեն Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում: Հաշիվը հիշու՞մ եք. ճիշտ է, 3-1: Դե իսկ պատասխան հանդիպումը տարբերվեց միայն մի բանով: Գոլի հեղինակ դարձան աշխարհին արդեն սարսափացնող հանրահայտ երեքը: Խաղն էլ 3-1 ավարտվեց:

barcavill8

Ապրիլի 15-ն էր: Բոլորը շունչները պահել էին ու լարված սպասում էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը: Փարիզը գրկաբաց ընդունել էր «Բարսելոնային»: Դուրս եկան տղաներս խաղադաշտ ու քարը քարի վրա չթողեցին մի տեսակ անօգնական տեսք ընդունած ՊՍԺ-ից: Կրկին գործի մեջ մտան երեքը: Մեսսիի գոլային փոխանցումը Նեյմարին եւ Սուարեսի դուբլն ապահովեցին 3-1 հաշվով արդեն չգիտեմ որերորդ հաղթանակը:

a.espncdn

Կրքերը գնալով թեժացան: «Նոու Կամպ» ժամանեց Պեպ Գվարդիոլայի «Բավարիան»: Ժամանեց, բայց գլխիկոր հեռացավ հարազատ ստադիոնից: Լեո Մեսսիի դուբլն ու Նեյմարի գոլը արգենտինացու փոխանցումից հետո ապահովեցին հաղթանակը 3-0 հաշվով:

FC Barcelona v FC Bayern Muenchen - UEFA Champions League Semi Final

Եզրափակիչում ենք…

Մայիսի 17-ին Մադրիդում մեզ սպասում էր «Աթլետիկոն»: Սպասեց, բայց չկարողացավ հաղթել: Պարտվեց: Նախորդ տարվա ցավալի պարտությունից հետո կայացավ ռեւանշը: Բարսելոնան 23-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Տիտղոս համար ՄԵԿ:

pic_2015-05-23_OTRO_BARCELONA-DEPOR_10-Optimized.v1432468254

Հարազատ «Նոու Կամպը» մայիսի 30-ին հյուրընկալեց «Աթլետիկին», որը եկել էր Արքայական գավաթի ետեւից: Բասկերը, որոնց հանդեպ մեծ հարգանքով եմ մշտապես լցված, չկարողացան դիմադրել: Գործի մեջ մտան երեքը: Մեսսին նախ փառահեղ անցում կատարելուց հետո բացեց հաշիվը, հետո Սուարեսի փոխանցումից հետո Նեյմարը հաշիվը 2-0 դարձրեց, իսկ վերջակետը դրեց ֆուտբոլի Աստվածը՝ 3-1: 27-րդ Արքայական գավաթը նվաճված է:  Տիտղոս համար ԵՐԿՈՒ:

2015-05-30_OTRO_BARCELONA-ATHLETIC_07-Optimized.v1433088625

Մնաց վերջինը: Բոլորովին վերջերս, հաշված ժամեր առաջ, Բեռլինի «Օլիմպիաշտադիոնը» ընդունել էր Չեմպիոնների լիգայի երկու ուժեղագույններին: «Յուվեն» փորձում էր փչացնել կապտանռնագույն երազանքը: Բայց… Ռակիտիչ, Սուարես (Մեսսիի հարվածից հետո ավելացնելով), Նեյմար: Ամեն ինչ ավարտված է: 3-1, եւ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճում է պատմության մեջ հինգերորդ անգամ: Տիտղոս համար ԵՐԵՔ:

11283393_892566884138204_1965912816_n

«Բարսայի» համար հերթական մրցաշրջանը յուրահատուկ ստացվեց: Հաղթեցինք ամենքին ու ամեն ինչ: Հաղթեցինք հոգով, սրտով, ուժով, արյունով ու ավյունով, արցունքներով ու հպարտությամբ, երջանկությամբ ու կատարելությամբ: Ծնկի բերեցինք ողջ Եվրոպային: Ֆուտբոլը երբեք չի մոռանա այս հաղթանակը: Չի մոռանա MSN-ին չի մոռանա Չավիի վերջին ու պատմական խաղը, չի մոռանա Լուիս Էնրիկեի ռեկորդային մրցաշրջանը: Չի մոռանա այն էմոցիաները, որ ապրեց վերջին ամսվա ընթացքում:

CG2TXq1WQAA-5Uj

Վերջում ուզում եմ կիվել ապրածս րոպեներից մեկով ու ջիջիլ քցել բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ խաղը չնայեցին…:)

Մոգական թիվն այս անգամ ԵՐԵՔն էր: Հուսանք, որ գալիք տարի այն կփոխարինվի, օրինակ, հինգով…

 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

Մեսսի. Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնայում»

Next post

Վիդալ․ «Բարսելոնայի» առաջարկի մասին երկար չեն մտածում

Spartak Petrosyan

Spartak Petrosyan