ԲլոգԼրահոս

«Մոյեսի անեծքը». Կրքերը հանդարտեցնելու ժամանակն է

Կիրակի օրը կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»՝ 0-1 հաշվով:  Դեւիդ Մոյեսի հաղթանակը անեծք դարձավ մի ողջ ակումբի եւ երկրպագուների վրա:

Բավականին տարօրինակ եւ ղումարբազ խաղային օրվա արդեն հաջորդ օրը թիմի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան պաշտոնապես հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Խոսեպ Բարտոմեուի որոշումը տարաձայնություններ առաջացրեց, սակայն մինչ ընթանում էին քննարկումները, Սուբիի օգնական Կառլես Պույոլը հայտարարեց ակումբից հեռանալու մասին:

Այդ ամենից հետո ինստագրամում Լիոնել Մեսսին սկսում է հետեւել «Չելսիին», ինչը ԶԼՄ-ներին առիթ է տալիս լուրեր տարածել:

Սակայն սա դեռ ամենը չէր: Այսօր ողջ համացանցը ողողվեց լուրերով, թե Լուիս Էնրիկեն եւ Լիոնել Մեսսին տարաձայնություններ ունեն եւ թիմը պատրաստվում է պաշտոնանկ անել Լուչոյին:

Իսկ հիմա մի փոքր մտածելու ժամանակն է: Սուբին այլեւս ակումբում չէ, եւ ոչ ոք ոչինչ չի փոխի: Լեգենդար դարպասապահը իր գործում լավագույն մասնագետներից չէր, եւ չի կարելի ասել, որ նա փայլել է իր աշխատանքը կատարելիս, չնայած որ օգուտն իհարկե անզեն աչքով կարելի է տեսնել: Բայց ախր ամեն ինչ սկսվում է «վերեւներից»:

Սանդրո Ռոսելը հեռացավ, սակայն չհեռացավ նրա կեղտոտ ազդեցությունն ակումբի վրա, ղեկավաը Բարտոմեուն է, որը շարունակում է անել այն, ինչ եղել է: Չսրբացնենք Ժոան Լապորտային, ով ամենայն հավանականությամբ կվերադառնա առաջիկա մեկ տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում ՖԱ Բարսելոնայի միակ պաշտոնական socio Սենիկ Կարա-Պողոսյանը՝  սոցիոներիմեծ մասն արդեն անվստահություն են հայտնում Խոսեպ Մարիա Բարտոմեուին, եւ հավանականությունը մեծ է, որ կլինեն արտահերթ ընտրություններ: Եթե վերադառնա Լապորտան, ապա մեծ է հավանականությունը, որ կվերադառնան նաեւ Պեպն ու Պույոլը:

Այո, սա մեր բոլորի երազանքն իրականացրած թիմն է եւ մենք այս թիմին դեռ կարող ենք տեսնել: Պետք չէ քննադատական ալիք բարձրացնել կամ հավատալ ցանկացած ԶԼՄ-ի կամ ցանկացած լրագրողի տեղեկությունների: Անցնեք առաջ.

Ինչ բերաբերում է Լուիս Էնրիկեին, ապա ցանկանում եմ նախ մեկ վիճակագրություն ներկայացնել:

Շարունակենք: Լուչոն եւ ոչ մի այլ մարզիչ երբեք չի կարողանա անել այն, ինչ արել է Պեպը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Լուչոն վատ մարզիչ է: Իհարկե, նրա օրոք թիմի ցուցադրած խաղը ոչ մի հույս չի ներշնչում եւ բողոքի հիմնական առիթը դա է: Վերջինս արդեն կոնֆլիկտ ունի թիմի մի քանի խաղացողների հետ, իսկ այսօր արդեն տեղեկություններ կան Լեո Մեսսիի հետ ունեցած խնդիրների մասին: Այսուհանդերձ, ղեկավարությունը Լուչոյին տվել է երկու խաղ եւ հնարավորություն, որ նա արդարացնի սպասելիքները: Առջեւում «Էլչեն» եւ զորեղ «Ատլետիկոն» են, իսկ աթլետներին հաղթելուց հետո ամեն ինչ կրկին կլինի իր տեղում:

Իհարկե, ակումբում խառնաշփոթ կլինի այնքան ժամանակ, մինչեւ ակումբից չհեռանա Բարտոմեուն, որն իր գործընկերոջ հետ միասին քանդեցին ակումբը:

Եւ վերջում էլ հանգստացնեմ բոլորին: Լիոնել Մեսսին ՉԻ՛ հեռանա ակումբից եւ չի՛ տեղափոխվի «Չելսի»:

Իրականում, ոչ մի ողբերգություն չի եղել, պարզապես պետք է դեպքերն ու դեմքերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ ու ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Ակումբի ցանկացած խնդրի մեջ մեղավոր է ղեկավարությունը, որը երկար չի մնա:

Մեզ մնում է միայն սպասել ու հավատալ, որ ամեն ինչ հաջող կընթանա եւ մայիսին արդեն մենք հպարտանալու առիթներ կունենանք:

Հավատով ու վստահությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Մեկնաբանություններ

Previous post

Լիոնել Մեսսի. Ես կցանկանայի մասնակցել մարզմանը, բայց…

Next post

Էդուարդո Մասիան կարող է փոխարինել Սուբիսարետային

Spartak Petrosyan

Spartak Petrosyan