Լրահոս

Նայնգոլանը ներողություն է խնդրել Ռաֆինյայից

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը ներողություն է խնդրել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյայից, ով ծանր վնասվածք է ստացել իր պատճառով:

«Դժվար է լսել ծանր վնասվածքի մասին: Ես չէի ցանկանում քեզ վնասվածք հասցնել: Հուսով եմ, որ շուտով քեզ կտեսնեմ խաղադաշտում: Գրկում եմ»,- գրել է Նայնգոլանը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռաֆինյան այսօր բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ նա ստացել է աջ ենթածնկային հոդի և ծնկահոդի հետին ջլերի կտրվածք։

Հաղորդում է` 1in.am

Մեկնաբանություններ

Previous post

Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Next post

Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել

ShahenEdigaryan

ShahenEdigaryan