ԼրահոսՄամլո ասուլիսներ

Նեյմար. Հույս ունեմ, որ երկար կխաղամ Մեսսիի եւ Սուարեսի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ խաղադաշտում իրեն շատ հարմարավետ է զգում իր թիմակիցներ Լուիս Սուրաեսի և Լիոնել Մեսսիի հետ միասին: Բրազիլացի ֆուտբոլիստը վստահ է, որ նրանք միասին կարող են մեծ հաջողությունների հասնել:

— Հուսով եմ, որ Սուարեսի և Մեսսիի հետ դեռ երկար կխաղամ «Բարսելոնայում», — բրազիլացու խոսքերն է մեջբերում Sport պարբերականը:

Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է Նեյմարի խաղից և պատրասվում է նրան նոր պայմանագիր առաջարկել:

Մեկնաբանություններ

Previous post

Սուարես. Գիտեմ, որ պետք է գոլ խփեմ

Next post

Չավի. Ցանկանում եմ կարիերաս «Բարսելոնայում» ավարտել

Arman Azizyan

Arman Azizyan