ԲլոգԼրահոս

Մեծ ընտանիքում ոչինչ չի փոխվել…«Բարսա»-«Ռոմա»՝ 3:0

Մեկ տարի առաջ, երբ «Բարսելոնան» Գամպերի գավաթը խաղարկում էր «Լեոնի» հետ, սկսեցի բլոգայի գրառումներս ԱրմԲարսա-ում: Ցավոք, այդ գրառումս չի պահպանվել, քանի որ կայքում փոփոխություններ եղան եւ հին տարբերակի հետ մեկտեղ նյութերը նույնպես անհետացան:

Ինչեւէ, ուղիղ մեկ տարի առաջ ասում էի  այն, ինչ կասեմ հիմա: Մեզ պատմական մրցաշրջան է սպասվում: Լավատեսական գրառումս, Էնրիկեի առաջին մրցաշրջանը, թարմացված ու փոփոխված կազմն իրար հետ համատեղել շատերի մոտ չէր ստացվում, բայց ես, ամեն դեպքում, հավատում էի: Իսկ թե ինչ եղավ վերջում… ոչ-ոչ, հուզիչ չէր: Հրաշալի էր:  Դրա մասին արդեն խոսելն անգամ անիմաստ եմ համարում:

Առաջիկա 11 օրվա ընթացքում «Բարսան» երկու գավաթ կխաղարկի, որոնց պետք է անպայման տիրանա: Մենք նշաձողը չափազանց բարձր ենք դրել ու այդ նշաձողից ներքեւ իջնելու իրավունք չունենք: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ոչ մի թիմի չի հաջողվել հաղթել իրար հետեւից երկու տարի: Հիմա եկել է հենց այն ճիշտ ժամանակը, երբ պետք է պատմական պահին ականատես լինենք:

Այսօր տղաները ֆանտաստիկ գործեցին: Կարող էին խփել այնքան, որքան ցանկանում էին: Ոչինչ, հավատացեք, չի փոխվել: Այն «Բարսելոնան», որն ուներ հրաշալի հարձակվողական եռյակ, ֆանտաստիկ եզրայիններ եւ հիանալի փլեյմեյքերներ, որոնց ետեւում ամուր պատի պես կանգնած են հուսալի պաշտպաններ, շարունակում է գործել: Մեր թիմը կրկին պատրաստ է դուրս գալ խաղադաշտ ու պայքարել ամեն սանտիմետրի, գնդակի, գոլի ու հաղթանակի համար: Մեզ անհրաժեշտ են բոլոր հնարավոր տիտղոսները: Իհարկե, բարդ է լինելու այս մրցաշրջանում պայքարել կրկին բոլոր հնարավոր գավաթները նվաճելու համար, բայց իսկական հաղթանակը հեշտ չի տրվում: Այսօրվա խաղը կրկին ստիպում էր հավատալ, որ առջեւում ֆանտաստիկ մրցաշրջան է, որ կրկին թիմերը ստիպված են լինելու կանգնեցնել միասին 141 գոլ խփած եւ 64 գոլային փոխանցում կատարած MSN-ին:

Մենք կհանդիպենք օգոստոսի 11-ի/12-ի գիշերը՝ «Բարսելոնա»-«Սեւիլիա» խաղից հետո: Կհանդիպենք եւս մեկ գավաթ մեր ձեռքերում բռնած ու հպարտությամբ այդ րոպեները ապրած: Իսկ դուք պարզապես շարունակեք հպարտանալ, քանի որ այս աշխարհում կան շատ ու շատ լավ թիմեր, բայց դուք երկրպագում եք լավագույնին:

Վերջն ավանդական՝ Visca  Barca y Visca Catalunya!!!

 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

1280x720_gamper-ENG.v1438533815
Previous post

Բարսելոնա - Ռոմա․ (Ուղիղ եթեր)

2015-08-05_BARCELONA-ROMA_65.v1438814740
Next post

Խորդի Ալբան վնասվածք ունի

Spartak Petrosyan

Spartak Petrosyan