28 Փտր 2016

Սերխիո Բուսկետսը՝ անգլիական գրանդների ու ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

Կատալանոկան «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի հետ որքան հնարավոր է շուտ: Ֆուտբոլիստն ակնկալում է, որ մինչև ամառ նոր պայմանագիր է կնքելու «Բարսելոնայի» հետ բարձր աշխատավարձի չափով: Ակումբի ղեկավարությունն արդեն խոստացել է Բուսկետսին, որ նա լինելու է թիմի 3 ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը՝ գրում է իսպանական

0
25 Փտր 2016

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստներ ընդգրկվել են շաբաթվա խորհրդանշական հավաքականում

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Դարպասապահ` Իերուն Զուտ (ՊՍՎ) Պաշտպաններ` Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Ջեֆրի Բրումա (ՊՍՎ) Կիսապաշտպաններ` Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Արյեն Ռոբեն («Բավարիա») Հարձակվողներ` Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»)  

0
24 Փտր 2016

ՉԼ. Մեսսի-Չեխ դիմակայությունն ավարտվեց արգենտինացու հաղթանակով

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպումն ավարտվեց Լուիս Էնրիկեի սաների հաղթանակով: «Բարսելոնան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վերջապես կարողացավ գնդակ ուղարկել Պետեր Չեխի դարպասը: Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին: «Արսենալ»-«Բարսելոնա»`

0
14 Դկտ 2015

Սերխիո Ռամոս. Պիկեն պետք է գոնե մի փոքր հարգի «Ռեալին»

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է Պիկեի ասածների մասին իր կարծիքով: -Մենք պետք է օրինակ վերցնենք Ռաուլից, Կասիլյասից, Պույոլից և հարգենք միմյանց: Հիմա Պիկեի մասին խոսելու ամենահարմար պահը չէ: Նա պետք է հարգի իմ թիմակիցներին: Հարգանքի պակասը թիմում կարող է դառնալ վատ մթնոլարտի պատճառ: Հարկավոր է, որ Պիկեն գոնե մի

0
13 Դկտ 2015

Սերխիո Բուսկետս. «Դեպորտիվոյի» երկրորդ գոլի մեղավորը ես եմ

Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ամփոփել է «Դեպորտիվոյի» դեմ խաղի արդյունքները, որում «Բարսելոնան» բաց է թողել հաղթանակը (2:2): -Երկրորդ խաղակեսում 2-0 հաշվի ժամանակ մենք մտածում էինք, որ աշխատանքը կատարված է: Հետո մենք ընդունեցինք առաջին գոլը, որից հետո ես կորցրեցի գնդակը, այդ պատճառով էլ ընդունեցինք նաեւ երկրորդ գոլը: Մենք պետք է սովորենք

0
12 Դկտ 2015

Լուիս Էնրիկե. Այս մրցաշրջանում ինձ ամենից շատ զարմացրել է «Դեպորտիվոն»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Դեպորտիվոյի» դեմ խաղից առաջ կիսվել է մրցակցի մասին իր կարծիքով: -«Դեպորտիվոն» լավ կազմակերպված թիմ է, որը ցույց է տալիս հետաքրքիր ֆուտբոլ: Այն ակումբներից է, որոնք ամենից շատն են ինձ զարմացրել: Մենք պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա:

0
11 Դկտ 2015

Քրիստիանու Ռոնալդու. «Չեմ կարող 100% վստահ լինել, որ չեմ խաղա «Բարսելոնայում» կամ այլ անգլիական ակումբում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն խոսել է իր՝  «Բարսելոնա» կամ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականության մասին. — Դժվար է ասել, բայց… (մտածում է – խմբ.) ես ունեմ այդպիսի մտքեր: Օրինակ՝ հնարավոր չէ, որ ես խաղամ «Բարսելոնայում» կամ անգլիական ակումբներում, բացառությամբ «Մանչեթտեր Յունայթեդի»: Բայց ես չեմ կարող 100% վստահեցնել ձեզ այդ հարցում:

0
10 Դկտ 2015

«Կապտանռնագույնները» մեկ միավորով հեռացան Լեւերկուզենից

Կայացավ «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Բայեր Լեւերկուզեն»-«Բարսելոնա» հանդիպումը:

0
09 Դկտ 2015

Քրիստիանու Ռոնալդու. «Պիկեի ռեակցիա՞ն»: Այստեղ քննարկելու ոչինչ չկա, ես ոչ ոքի անվճար չեմ գովազդում:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեի ռեակցիան արքայական ակումբի՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու վերաբերյալ: Պիկեի ռեակցիայի մասին -Պիկեի ռեակցի՞ան: Այստեղ քննարկելու ոչինչ չկա, ես ոչ ոքի համար անվճար գովազդ չեմ անում: Այսպիսի բաները ես չեմ քննարկում, քանի որ դա ուղղակի ժամանակի կորուստ է: «Պենալդու»

0