Լրահոս

Պաշտոնական. Ալկասերը տեղափոխվեց Բարսելոնա

«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը տեղափոխվեց «Բարսելոնա»,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա իսպանացու համար «Բարսելոնան» վճարել է 30 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն կփոխանցվի «չղջիկներին» որպես բոնուս:
Ալկասերը կատալոնական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիրը:
Ըստ պայմանագրի՝ խաղացողի հրաժարագինը կկազմի 100 միլիոն եվրո:
Գործարքում ներառված է նաև «Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ-Հադադին, ով վարձավճարով հանդես կգա «Վալենսիայում», որը ֆուտբոլիստին 12 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն կունենա:

Մեկնաբանություններ

Previous post

Եվրոպայի 2016թ. առաջնությանն ընդառաջ. Պրոմո-հոլովակ (Տեսանյութ)

Next post

Սիլեսենի փոխարեն Բարսելոնա կարող էր տեղափոխվել Յան Ցոմերը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan