ԹիմԼրահոսԿազմ

Պաշտոնական. «Բարսելոնան» և Մունիրը նոր պայմանագիր են կնքել

Այսօր` դեկտեմբերի 9-ին, կատալոնական «Բարսելոնան» և թիմի երիտասարդ հարձակվող Մունիր Էլ Հադադին նոր պայմանագիր են կնքել, ըստ որի` 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 35 մլն եվրո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2017 թվականը:

2014 թվականը շատ արդյունավետ է եղել երիտասարդ ֆուտբոլիստի համար, ով «Բարսելոնայի» Մինչև 19 թիմի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում՝ եզրափակչում դառնալով փայլուն գոլի հեղինակ։

Այդ խաղից մի քանի ամիս անց նա հրավիրվել է առաջին թիմ՝ մասնակցելու միջմրցաշրջանային փուլի հանդիպումներին, որոնցում իրեն լավագույն կողմերով է դրսևորել։

Լուիս Էնրիկեն պարբերաբար խաղաժամանկ է տրամադրում Մունիրին Իսպանիայի առաջնության խաղերում։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրավիրվել է խաղացողին Իսպանիայի հավաքական։

Հավելենք, որ Մունիրը Իսպանիայի գլխավոր թիմի կազմում նորամուտը նշել է Մակեդոնիայի հավաքակականի դեմ խաղում։


Մեկնաբանություններ

img_proxy
Previous post

Վերատի. Սա կլինի եվրոպական լավագույն ակումբների հակամարտությունը

_59094742_114915933
Next post

Բարտոմեու. Աբիդալին միշտ սպասում են «Բարսելոնայում»

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan