ԹիմԼրահոս

Պաշտոնական. Չավին կլքի «Բարսելոնան» (Լուսանկար, տեսանյութ)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու մասին:

35-ամյա Չավին, ում գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. հունիսին, կարիերան շարունակելու է Քաթարում՝ «Ալ Սադ» ակումբում:

Չավին հայտարարել է, որ ակումբային գրանցումը փոխելու որոշումը կայացրել է դժվարությամբ, բայց այն վերջնական է:

««Բարսելոնան» ինձ նոր պայմանագիր առաջարկեց, սակայն ես արդեն որոշում եմ կայացրել: Կարծում եմ, որ հենց հիմա է «Կամպ Նոու»-ն լքելու ժամանակը: Կարիերաս կշարունակեմ «Ալ Սաադ» ակումբում: Ցանկանում եմ շարունակել խաղալ: Ընդ որում հասկանում եմ, որ ավելի ցածր հարթության վրա եմ լինելու: Քաթարում որպես մարզիչ և սպորտային մենեջեր զարգանալու հնարավորություն կունենամ»,-Goal-ը մեջբերում է Չավիի խոսքերը:

Չավին ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»՝ նվաճելով 23 տիտղոս: Նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթկիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն:

Ձեզ ենք ներկայացնում «Բարսելոնայի» պաշտոնական կայքի կողմից պատրաստված Չավիի` համակարգչի էկրանի համար պաստառը:

Մեկնաբանություններ

Thomas+Vermaelen+FC+Barcelona+Unveils+New+Xc_AGgOPRnax
Previous post

Վերմալեն. «Հուսով եմ, որ ապագայում կօգնեմ թիմին հասնել հաջողության»

fc-barcelona-honor-xavi-with-special-shirt (2)
Next post

«Շնորհակալություն, Չավի»` «Բարսելոնայի» մարզաշապիկներին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan