Թիմ

Պաշտոնական. Դենիս Սուարեսը կվերադառնա Բարսելոնա

Իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ով ավարտված մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Վիլյառեալում», կվերադառնա «Բարսելոնա»:

Հուլիսի 1-ին «կապտանռնագույնների» ղեկավարությունը կակտիվացնի ֆուտբոլիստի պայմանագրի հետգնման կետը, ըստ որի՝ Սուարեսը կվերադառնա ակումբ որպես առաջին թիմի ֆուտբոլիստ, ով 2014 թվականին լքել էր «Բարսելոնան» խաղային պրակտիկա ունենալու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Սուարեսի դիմաց «Վիլյառեալին» կվճարի 3 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 4 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

BARCELONA, SPAIN - MARCH 26: FC Barcelona's former president Joan Laporta delivers a speech during a tribute to Johan Cruyff at the Camp Nou Stadium in Barcelona, Spain on March 26, 2016. (Photo by Albert Llop/Anadolu Agency/Getty Images)
Previous post

Լապորտա. Մեղադրանքների շնորհիվ ցանկանում են Մեսսիին ստիպել հեռանալ Բարսելոնայից

1c8bcf2a_o
Next post

Եվրոպայի 2016թ. առաջնությանն ընդառաջ. Պրոմո-հոլովակ (Տեսանյութ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan