ԲլոգԼրահոս

Պատվի, գերբի ու ակումբի համար. «Բարսելոնա»-«Ատլետիկո»՝ 3-1

Լուիս Էնրիկեի «Բարսելոնան» սեփական «Նոու Կամպ» ստադիոնում հյուրընկալել էր Լա լիգայում ամենաբարդ, ամենաուժեղ եւ ամենաանտանելի մրցակցին՝ Մադրիդի «Ատլետիկոյին»: Դիեգո Սիմեոնեյի կերտած թիմը առաջին իսկ րոպեներից ցույց տվեց, որ Կատալոնիայի մայրաքաղաք ժամանել էր դիտորդի կարգավիճակում 90 րոպե վազելու համար:

Բրավոն, Ալբան, Պիկեն, Մասկերանոն, Ալվեսը, Բուսկետսը, Ինյեստան, Ռակիտիչը, Մեսսին, Նեյմարը եւ Սուարեսը խաղատաշտ էին դուրս եկել, որպեսզի ապացուցեին ողջ աշխարհին, թե ինչու են կոչվում MES QUE UN CLUB: Եվ հիմա մի փոքր շեղվելով, մեր կայքի ողջ անձնակազմը փնտրում է մարդկանց, ովքեր կասկածում են մեր ակումբի հզորության, ազնվության եւ վեհության վրա:

Անցնենք առաջ. Այսպիսով, հանդիպումը դեռ նոր էր մեկնարկել, երբ թիմի խառը կոմբինացիան  ու սխալների կատակերգությունն ավարտվեց Նեյմար Ժունիոր դա Սիլվայի գոլով՝ 1-0:  Մրցակիցը նույնիսկ չէր կարողանում մի պահ դիմանալ թիմի գրոհների ճնշմանը եւ գրոհ կազմակերպել: Կրակի վրա յուղ լցրեցին Լիոնել Մեսսին եւ Լուիս Սուարեսը: Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուի փոխանցումից հետո ուրուգվայցին առիթը բաց չթողեց՝ 2-0:

O1-dUBlZYi8

 

Մեզնից որեւէ մեկը դեմ չէր լինի այս հաշվին եւ թիմերը գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 12 րոպե անց Մարիո Մանջուկիչը հստակ իրացրեց Լիոնել Մեսսիի «վաստակած» 11 մետրանոցն ու կրճատեց հաշվի տարբերությունը: Թվում էր՝ թե «հեսա խփելու են, խայտառակ լինենք», սակայն իր խոսքը չէր ասել արքան: Մարզական բախտով եւ կամքի ուժով առաջնորդվող Լիոնել Մեսսին 87-րդ րոպեին փարատեց բոլոր կասկածները, փակեց բոլոր սերուցքալի բերաններն ու գրողի ծոցն ուղարկեց քննադատ(վ)ողներին:

B7GQOyhCYAAuFas

Այսօր մենք տեսանք թիմ, որի կազմում փայլում էր Դոնը, ֆանտաստիկայի ժանրից էր գործում արքան, շլացնում էր Նեյմարն ու քանդում էր Սուարեսը: Այսօր մենք տեսանք անթերի թիմ, անթերի խաղ: Այո, սա անթերի խաղ էր: Լուիս Էնրիկեն եւ մյուս 11 ֆուտբոլիստները տարան մրցաշրջանի դեռեւս կայացած ամենակարեւոր հաղթանակը: Թիմի խաղում նկատվեց կազմակերպվածությունը, տիկի-տական, սուր փոխանցումներ, ֆանտաստիկ տեղափոխություն դեպի մի եզրից մյուսը: Կարճ ասած կամ ինչպես ասում են վերջերս՝ «խզարեցինք»:

 

Այսպիսով, սկսեցինք.

Կլաուդիո Բրավո — Չնայած որ չիլիացին ետ չմղեց 11 մետրանոցը, չնայած որ մի պահ անվստահ գործեց, այնուամենայնիվ, նա մեզ հասցրեց փրկել: Կլաուդիո Բրավո՝ միավոր:

B7GgdLaCYAAZckl

Դանիել Ալվես — Լավ խաղաց Դանին: Ինչպես միշտ, ամեն ինչ արեց, եզրից ամենաֆանտաստիկ փոխանցումները չկատարեց, բայց պաշտպանվեց եւ հարձակվեց միաժամանակ: Դանին ստանում է 7,5 գնահատականը:

Խավյեր Մասկերանո — Արգենտինացին այսօր մի փոքր կոպիտ էր խաղում, սակայն կրկին իր դիրքում հիանալի էր: Մասկեի խաղը կայուն ու վստահ է արդեն երկար ժամանակ: Նախորդ տարվա «Բարսայի» լավագույն ֆուտբոլիստը ստանում է 7,5 միավոր:

Ժերար Պիկե —  Կա՞ մեկը արդյոք, որ կարող է քննադատել նրան: Կա՞ պատճառ, որի համար նա լավագույնը չէ այս պահին իր դիրքում: Կա՞ մեկը, որ նրանից ավելի հստակ է գործում: Շակիրայի միակն ու անկրկնելին այսօր ստանում է 8,5  գնահատականը:

Ժորդի Ալբա — Օ՜, ես չեմ դադարի նրան գովել: Նա արժանի է  ամենաբարձր գնահատականին: Ներողություն, բայց այսօր Ալբան ստանում է 10 միավոր: Նա արժանի է, նա պարզապես լավագույնն եզրայինն է աշխարհում:

Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ — Այս երկուսի խաղը գրեթե նույն մակարդակի վրա էր այսօր: Բուսին եւ Ռակին բավարար ջանքեր գործադրեցին եւ արեցին այն, ինչ կարող էին: Իսպանախորվաթական զույգը ստանում է 7,5 գնահատականը:

Դոն Անդրես Ինյեստա —  Այսօր մեկը մյուսի ետեւից նվաստացնում էր «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին Դոնը: Ներողություն կոպիտ, արտահայտվելու եւ չափից դուրս ագրեսիայի համար, սակայն իրականությունը մնում է իրականություն: Ինյեստան ստանում է միավոր:

Նեյմար Ժունիոր, Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի — Ես լսել էի ինչ-որ միջազգային հեռուստաալիքի անվանը նմանվող եռյակի մասին, սակայն ես իմ աչքերով տեսնում եմ աշխարհի լավագույն երեք հարձակվողների խաղը մի ակումբում՝ ավելին, քան ակումբում: Հարավամերիկյան եռյակը ավիրեց աթլետների պաշտպանական պատն ու ոչնչացրեց բոլոր հույսերը: ՄՍՆ՝ 10 միավոր:

Այսպիսով, կատալոնական «Բարսելոնան» անչափ կարեւոր երեք միավոր վաստակեց եւ ամրապնդվեց երկրորդ տեղում: Մրցակիցը հեռու չէ, նրան էլ կանցնենք: Այսօր վայելեցինք, հպարտացանք ու հաճույք ստացանք: Շնորհակալություն հայտնենք տղաներին ֆանտաստիկ երեկոյի համար: Վերջում էլ վայելեք հանդիպման չորս գոլերից երեքը, իսկ մեկն աչքի տակով նայեք:)

Սիրով, հաճույքով, հպարտությամբ եւ ցնծությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնա»-«Ատլետիկո». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Next post

Ինչպե՞ս դիտել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan