ԼրահոսՄամլո ասուլիսներ

Պեդրո. Բարդ է մրցակցել «Եռատամի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն խոստովանել է, որ իր համար դժվար է մրցակցել ակումբի մյուս հարձակվողների հետ:

-«Եռատամի» հետ մրցակցելը շատ բարդ է: Սակայն ես միշտ փորձում եմ սովորել նրանցից՝ ամեն օր փորձելով բարելավել իմ խաղը և իմ հնարավորությունների չափով օգնում եմ խաղընկերներիս։ «Բարսելոնայում» ես միշտ լավ խաղընկերներ եմ ունեցել։ Ես պետք է օգտագործեմ իմ յուրաքանչյուր հնարավորությունը, որն ինձ ընձեռում է մարզիչը,- Պեդրոյի խոսքերն է մեջբերում «Marca» պարբերականը։

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պեդրոն 13 հանդիպում է անցկացրել և դարձել 2 գոլի հեղինակ։

Մեկնաբանություններ

Previous post

Նեյմարը երթևեկել է ռալլիի աշխարհի չեմպիոնի հետ

Next post

Վերատի. Սա կլինի եվրոպական լավագույն ակումբների հակամարտությունը

Arman Azizyan

Arman Azizyan