ԹիմԼրահոսՏրանսֆերներ

Պեդրո. Օգնում էի «Բարսելոնային», այժմ ցանկանում եմ օգնել «Չելսիին»

 

Լոնդոնի «Չելսիի» նորեկ, իսպանացի հարձակվող Պեդրոն խոսել է իր նոր ակումբի մասին: Իսպանացի հարձակվողը պատմել է, որ ցանկանում է օգնել «Չելսիին»:

«Ես արագավազ ֆուտբոլիստ եմ: Ամեն ինչ անում եմ հաղթանակի համար: Օգնում էի «Բարսելոնային», իսկ այժմ ցանկանում եմ այդ ֆունկցիայով օգնել «Չելսիին»: Հիմա ես այստեղ եմ, կոպիտ ասած, միայն գավաթ նվաճելու համար:

Ցանկանում եմ հանդես գալ այնտեղ, որտեղ ես պետք եմ: Երբեմն ես հանդես եմ գալիս աջից, երբեմն` ձախից: Չնայած դիրքային փոփոխությանը, ես աշխատում եմ լինել մաքսիմում հզոր:
Դիտել եմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները, և նկատել եմ, որ այն իրոք տարբերվում է Իսպանիայի առաջնությունից: Սա ինձ համար նոր մարտահրավեր է»,- հայտարարել է Պեդրոն:

Մեկնաբանություններ

Previous post

Ալբան կարող է մասնակցել «Ատլետիկի» դեմ խաղին

Next post

Մեսսին հաջողություն է մաղթել Պեդրոյին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan