ԹիմԼրահոս

Պելեգրինին կարող է գլխավորել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրվում է «Մանչեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի ծառայություններով, հաղորդում է The Mirror-ը: Նոր մարզիչ փնտրելու շշուկները հայտնվել են թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեյի և հարձակվող Լեո Մեսսիի միջև առաջացած վեճից հետո:

Կատալոնական գրանդը բացի գլխավոր մարզչից փնտրում է նաև սպորտային տնօրեն, այն բանից հետո երբ թիմյիմց հեռացվել է Անդոնի Սուբիսարետան, իսկ նրա օգնական Կարելս Պույոլը լքել է ակումբը իր ցանկությամբ: Ըստ պարբերականի` Բարսելոնան պատրաստվում է թիմ հրավիրել ոչ միայն Պելեգրինիին, այլ քաղաքայինների սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնային, ինչպես նաև գործադիր տնօրեն Ֆերանա Սորիանոյին:

Նշենք, որ «Մանչեստեր Սիթին» և «Բարսելոնան» մրցելու են իրար դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 24-ին, Անգլիայում:

 

Մեկնաբանություններ

fYUmpOtp8Jk
Previous post

Աթլետներ՝ բռնվե՛ք. «Բարսելոնա»-«Էլչե»՝ 5-0

pic_2014-10-18_FCBvsEIBAR_41.v1413666667
Next post

Չավին բաց կթողնի Ատլետիկոյի դեմ հանդիպումը

Arman Azizyan

Arman Azizyan