ԹիմԼրահոս

Պիկեն Աշխարհի 2014թ. առաջնությունից հետո մտադիր էր ավարտել միջազգային կարիերան

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն Աշխարհի 2014թ. առաջնությունից հետո մտադիր էր ավարտել միջազգային կարիերան, տեղեկացնում է football-espana.net-ը:

Հիշեցնենք, որ Պիկեն Հոլանդիայի ընտրանուց կրած ջախջախիչ պարտությունից հետո հեռացվել էր թիմի մեկնարկային կազմից: Բացի այդ, կենտրոնական պաշտպանը բաց էր թողել ազգային հավաքականի մի շարք կարևոր հանդիպումներ:

Նշվում է, որ պաշտպանի վերջնական որոշման վրա կարողացել է ազդել միայն Վիսենտե Դել Բոսկեն:

Հավելենք, որ «Մունդիալ-2014»-ում Իսպանիայի ընտրանին խայտառակ ելույթներ ունեցավ և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:

Մեկնաբանություններ

maxresdefault
Previous post

Հարցում. Կրակովիաներ

pic_2014-12-13_FCBaleviBvsESPANYOL_18-Optimized.v1441723849
Next post

«Բարսելոնայի» սանի փայլուն հնարքը և գոլը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan