ԹիմԼրահոս

Պիկեն որակազրկվեց 4 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեն 4 խաղով որակազրկել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, գրում է AS-ը:

Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի համար: Բարսելոնայում կայացած հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն վիրավորական արտահայտություն էր արել գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի օգնականի հասցեին՝ հեռացվելով խաղադաշտից:

Իսպանացուն սպառնում էր մինչեւ 12-խաղյա որակազրկում, սակայն կարգապահապան կոմիտեն շատ խիստ չգտնվեց: Նա «Բարսելոնային» չի օգնի «Աթլետիկի», «Մալագայի», «Աթլետիկոյի» եւ «Լեւանտեի» դեմ խաղերում:

Մեկնաբանություններ

Previous post

ԲԼՈԳ. Ի՞նչ պատահեց «Անկասելի հրթիռին»

Next post

Պաշտոնական․ Պեդրոն տեղափոխվեց «Չելսի»

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan