ԼրահոսՄամլո ասուլիսներ

Պոլ Սքոուլզ. Մեսսիի համար ձանձրալի է

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը անդրադարձել է Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Բարսելոնա»-«Վալենսիա» հանդիպմանը (1:0) եւ խոսել Լեո Մեսսիի մասին.

-Խաղի մեծ մասը «Բարսան» գտնվում էր այն թիմի ստվերում, որին մենք տեսել ենք վերջին տարիներին: Այո, թիմը շարունակում է հիանալի ու հստակ փոխանցումներ կատարելով խաղարկել, սակայն այն արագությունն ու յուրօրինակությունը թիմի խաղում չկա:

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա ցուցադրել է այնպիսի ֆուտբոլ, որ հիմա գտնվում է բոլոր ֆուտբոլիստներից առանձին ու ավելի բարձր հարթության վրա: Սակայն հիմա ես տեսնում եմ, որ նրա համար ձանձրալի է: Լեոն երբեք չէր վազի եզրային պաշտպանի ետեւից՝ գնդակը խլելու, իսկ հիմա նա առհասարակ սկսել է չվազել,- ասել է Սքոուլզը:

ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

Հունվարի 1-ին կկայանա «Մեսսի» ֆիլմի պրեմիերան

Next post

«Հուեսկա»-«Բարսելոնա» խաղն այլ տեսանկյունից (ֆոտոշարք)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan