ԹիմԼրահոս

Պույոլը նույնպես հեռացավ

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը նույնպես որոշեց հեռանալ թիմից:

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով հաստատել է իր հեռացման որոշումը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 36-ամյա Պույոլը դարձավ թիմի մարզական տնօրենի` Անդոնի Սուբիսարետայի (ով ժամեր առաջ հեռացվեց այդ պաշտոնից) օգնականը:

«Ցանկանում եմ հայտարարել, որ դադարեցնում եմ համագործակցությունս «Բարսելոնայի» հետ: Այս 3,5 ամսվա ընթացքում հասցրեցի ճանաչել թիմին այլ կողմից:

Մեծ փորձ ձեռք բերեցի, սակայն այժմ ցանկանում եմ այլ գործով զբաղվել: Ցանկանում եմ աճել և՛ պրոֆեսիոնալ, և՛ մարդկային առումով, որպեսզի օրերից մի օր վերադառնամ «Բարսելոնա»»,- գրել է Պույոլը:

Մեկնաբանություններ

Previous post

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սուբիսարետան լքեց «Բարսելոնան»

Next post

Ո՞վ է փոխարինելու Սուբիսարետային

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan