ԹիմԼրահոս

Ռակիտիչ․ Եթե պետք է 10 կմ վազել Մեսսի, Սուարեսի և Նեյմարի համար, մենք կանենք դա

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է թիմի խաղի կառուցման մասին:

«Մարդիկ ասում են՝ «Ահ, որքան հիանալի է, երբ առջևումդ խաղում են Մեսսին, Նեյմարը և Սուարեսը, դա հեշտացնում է խաղը»: Բայց հավատացեք ինձ, դա այդքան էլ հեշտ չէ: Վերցրեք 100 մարզիչ և նրանք կստեղծեն 100 նոր տակտիկա «Բարսելոնա»-ի համար, չնայած, որ մենք ունենք մեր հստակ փիլիսոփայությունը տարիներ շարունակ:

Լեոն ոչ միայն լավագույն ֆուտբոլիստն է մեր ժամանակներում, նա նաև լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նեյմարը երիտասարդ է, բայց արդեն կարողանում է լուրջ խնդիրներ լուծել խաղադաշտում: Սուարեսն էլ հիանալի ֆուտբոլիստ է, նա կարող է վճռել հանդիպման ելքը միայնակ: Նրանց հիանալի խաղը թույլ է տալիս կենտրոնանալ հենց նրանց վրա, բայց դա այդքան էլ հեշտ չէ: Մենք մրցակցի նկատմամբ պրեսինգ ենք ենթարկում դարպասից 20 մետր հեռու, ոչ թե 50, որպեսզի Լեոյի, Լուիսի և Նեյմարի առաջ մեկ-երկու պաշտպան լինի և նրանց գործն ավելի հեշտանա: Բայց դա նորմալ է: Եթե պետք լինի նրանց համար վազել 5 կամ 10 կիլոմետր, ապա մենք կանենք դա: Եթե ես կարողանում եմ օգնել մեր հարձակվողներին, ապա ամեն ինչ հիանալի է»,-խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է The Guardian-ը:

Մեկնաբանություններ

1280x720_Supercup_eng.v1439280484
Previous post

Բարսելոնա-Սևիլյա․ Խաղից առաջ

IMG_5115.v1439290171
Next post

«Բարսելոնա»-«Սևիլյա»․ Մեկնարկային կազմեր և ուղիղ եթեր

AnahitVilla

AnahitVilla