ԹիմԼրահոս

Ռակիտիչ. Գոհ ենք մեր ցուցադրած խաղից

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն Իսպանիայի առաջնության 1-ին տուրի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի (1:0) դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Հիանալի հանդիպում ստացվեց: Երկու ակումբներն էլ հիանալի էին գործում: Մենք ավելի հաջողակ գտնվեցինք և կարողացանք արժանի հաղթանակ տոնել:

Հաճելի է առաջնությունը սկսել վաստակած 3 միավորով: Պետք է շարունակել նույն ոգով: Այսօր մենք հաղթեցինք ուժեղագույն ակումբի` իր իսկ հարկի տակ: Կարող ենք գոհ լինել և՛ մեր խաղից, և՛ մեր խփած գոլից»,- հայտարարել է Ռակիտիչը:

Մեկնաբանություններ

Previous post

Լա Լիգա. 1-ին տուր. Սուարեսի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»

Next post

Լուիս Էնրիկե. Հիանալի հանդիպում անցկացրինք բոլոր առումներով

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan