ԼրահոսՄամլո ասուլիսներ

Ռակիտիչ. Մենք կուղղենք մեր սխալը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն անդրադարձել է Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպմանը:

-Մենք դժգոհ ենք «Խետաֆեի» հետ հանդիպման արդյունքից: Ինքնաքննադատաբար կմոտենանք այս հարցին: «Բարսելոնան» կուղղի իր սխալները: Բայց մենք վատ չէինք խաղում:

Առջևում դեռ երկար ճանապարհ է սպասվում: Պետք է կենտրոնանանք և շարունակենք աշխատել ճիշտ ուղղությամբ: Այս արդյունքը չի փոխի մեր փիլիսոփայությունը,- «Բարսելոնայի» պաշտոնական կայքը մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:

Մեկնաբանություններ

Previous post

Բուսկետս. Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ

Next post

Դանի Ալվեսը բաց կթողնի «Ուեսկայի» դեմ հանդիպումը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan