ԹիմԼրահոսՏրանսֆերներ

Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրվում են Մանչեսթերյան ակումբները

Մանչեսթերյան երկու ակումբները` «Սիթին» և «Յունայթեդը» հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով, տեղեկացնում է Daily Express-ը:

Տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերմամբ կզբաղվի այն դեպքում, եթե ակումբը չկարողանա համաձայնության հասնել «Ռոմայի» հետ` Քևին Սթրոթմանի իրավունքների գնման հարցում: Գործարքի արժեքը կարող է 20 մլն ֆունտ կազմել:

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խորվաթ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ֆրենկ Լեմպարդի փոխարինող: Հիշեցնենք` Լեմպարդը թիմում հանդես է գալիս վարձավճարով, որի ժամկետը լրանում է տարեվերջին:

Մեկնաբանություններ

pic_2014-12-16_BARCELONA-HUESCA_10.v1418774783
Previous post

8 գնդակ` «Հուեսկայի» դարպասը (Տեսանյութ)

MRG20183.v1400159018
Next post

Կառլես Պույոլ. Երբեմն երազում եմ մեծ ֆուտբոլ վերադառնալ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan