ԹիմԼրահոս

Ռակիտիչը Նեյմարին համեմատել է Մեսսիի հետ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին: Ինչ վերաբերում է թիմի մյուս հարձակվողին` Լիոնել Մեսսիին, ապա Ռակիտիչը նրան միանշանակ աշխարհի լավագույն խաղացողն է համարում:

«Մեսսին լավագույնն է աշխարհում և այդ մասին գիտեն բոլորը: «Ոսկե գնդակ»-ը կարող է նվաճել ցանկացած ֆուտբոլիստ, բայց Մեսսին յուրօրինակ է:

Նեյմարն ունի բոլոր որակները`Լեոյին նմանվելու համար: Նա երիտասարդ է և շատ կարևոր թիմի համար: Առաջիկա տարիներին Նեյմարը կսկսի ավելի լավ խաղալ»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 20 հանդիպումների, 17 անգամ գրավել մրցակիցների դարպասն ու գոլային չորս փոխանցումներ կատարել:

Մեկնաբանություններ

Luis-Enrique
Previous post

Լուիս Էնրիկեն` «Մանչեսթեր Սիթիի» և «Մալագայի» դեմ խաղի մասին

B0EvFXPCUAAyegz
Next post

«Բարսելոնա»-«Մալագա». Թիմի մեկնարկային կազմը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan