ԹիմԼրահոս

«Ռեալի» նախագահի նախկին թեկնածու․ Պերեսը «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումն է

Մադրիդի «Ռեալի» նախագահի նախկին թեկնածու Էուխենիո Բրավոն հայտարարել է, որ «սերուցքայինների» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը խայտառակում է ակումբը, տեղեկացնում է AS-ը։

«Դե Խեայի հետ կապված իրավիճակը չափազանց վատ ազդեց «Ռեալի» իմիջի վրա։ Ակումբի ղեկավարության որոշ անդամներ բացեցին աչքերը։ ինձ թվում է, որ նրանք շատ երկար են լռել Ֆլորենտինոյի մենեջմենթի կոպտագույն սխալների մասին։
Մարդիկ նկատում են, որ Պերեսի հայտնվելուց հետո «Բարսելոնան» եւ այլ ակումբներ ավելի շատ տիտղոսներ են նվաճել։

Որքա՞ն է նա ծախսել տրանսֆերների վրա։ Կարող եմ ասել, որ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումն է»,- հայտարարել է Բրավոն։

Մեկնաբանություններ

Previous post

Համացանցից հեռացված տեսանյութ․ "Խփնված մեկնաբանները"

Next post

Դել Բոսկեն՝ Պիկեի հասցեին հնչած սուլոցների մասին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan