ԼրահոսՏրանսֆերներ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Ռոյսը պետք է տեղափոխվի Մադրիդ

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Քրիստոֆ Մետցելդերը կարծում է, որ Մարկո Ռոյսը ավելի շատ համապատասխանում է «Ռեալին»:

25-ամյա ֆուտբոլիստի ապագան ֆուտբոլային Եվրոպային ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է: Գրեթե բոլոր համաշխարհային գրանդները ցանկանում են իրենց կազմում տեսնել գերմանացի տաղանդավոր երիտասարդին:

«Եթե Ռոյսը ընտրելու լինի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև, ապա Մադրիդյան ակումբը ավելի պարզ տարբերակ կլինի նրա համար, – Մետցելդերի խոսքերն է մեջբերում Blid-ը:

«Ռեալը» ավելի համաշխարհային ակումբ է, քան «Բարսան»: «Բարսան» դա Կատալոնիան է: Նրանք փակ են և ավելի շատ հույսեր են կապում իրենց ակադեմիայի սաների հետ: Իհարկե, «Ռեալի» հարձակման գծում այնքան էլ շատ տեղ չկա, բայց ես չեմ կասկածում, որ մադրիդցիները ինչ-որ բան կանեն, որպեսզի օգնեն Ռոյսին: Դի Մարիան հեռացավ «Ռեալից» Տոնի Կրոսի պատճառով: Շատերը ասում են, որ Ռոյսը իրեն շատ լավ է զգում Ռուրում, սակայն սա պատճառ չէ Իսպանիա չմեկնելու համար:

Մեկնաբանություններ

Previous post

«Լա Մասիայի» տաղանդների շաբաթվա լավագույն գոլերը (Տեսանյութ)

Next post

Դանի Ալվեսը և Նեյմարը մարզվում են անհատական ծրագրով

Gurgen Muradyan

Gurgen Muradyan