Լրահոս

Ռոնալդինյո. Ես վաղուց գիտեի, որ Մեսսին ինձանից լավ ֆուտբոլիստ է

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն պատմել է կատալոնական ակումբից հեռանալու և Մեսսիի հետ ունեցած հարաբերությունների մասին.

«Ես հեռացա ակումբից, քանի որ արդեն իմ հեռանալու ժամանակն էր: Ես ցանկանում էի գնալ Ֆրանկ Ռիյկարդի ճանապարհով, ով եղել է իմ մարզիչը:

Նա «Միլանի» մասին շատ լավ բաներ էր պատմել: Ես շատ տարբերակներ ունեի, բայց ցանկացա խաղալ «Միլանում»:

 

Խոսում են այն մասին, որ ես վատ ազդեցություն եմ ունեցել Մեսսիի վրա:Դա ճիշտ չէ՛, պետք չէ՛ հավատալ այն ամենին, ինչ գրում են:

Ես միշտ ցանկացել եմ դրական ազդեցություն ունենալ Մեսսիի վրա:

 

Ցանկացել եմ Մեսսիին վերաբերվել այնպես, ինչպես Ռոնալդոն էր վերաբերվում ինձ:

Ես զգացել եմ Ռոնալդոյի ջերմությունը և ցանկացել, որ Մեսսին զգա նույնը:

 

Մեսսին միշտ եղել է շատ համեստ, բայց նաև շատ ակնառու ֆուտբոլիստ:

Մենք ապրում էինք նույն փողոցում, ես լավ հարաբերություններ եմ ունեցել Մեսսիի և իր ընտանիքի հետ:

 

Այդ ժամանակ արդեն գիտեի, որ նա ավելի ուժեղ է, քան ես»,-պատմել է Ռոնալդինյոն:

Մեկնաբանություններ

Previous post

Նոյեմբեր.Անդրես Ինյեստայի հնարքները,գոլերն ու գոլային փոխանցումները (VIDEO)

Next post

Քրիստիանու Ռոնալդու. «Պիկեի ռեակցիա՞ն»: Այստեղ քննարկելու ոչինչ չկա, ես ոչ ոքի անվճար չեմ գովազդում:

Raz Harutyunyan

Raz Harutyunyan