ԼրահոսՄամլո ասուլիսներ

Ռոնալդինյո. Կոուտինյոն իդեալական տարբերակ է «Բարսելոնայի» համար

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ Ֆելիպե Կոուտինյոն պետք է տեղափոխվի «Բարսելոնա»:

-Կոուտինյոն ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց: Նա Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Եթե հաշվի առնենք, որ Ֆելիպեն խաղում էր այնպիսի թիմի կազմում, որը այդքան էլ կայուն ֆուտբոլ չի ցուցադրում, այդ ցուցանիշը ավելի նկատելի է դառնում:

Ես իրավունք չունեմ խոսել ո´չ Կոուտինյոյի անունից, ո´չ Բարսելոնայի: Բայց ես գիտեմ, թե ինչ որակներով ֆուտբոլիստներ է փնտրում «Բարսելոնան», իսկ Կոուտինյոն համապատասխանում է այդ որակներին:

Երկար տարիներից հետո Չավին հեռացավ, իսկ Ինիեստան արդեն 30 տարեկան է` դրա վրա պետք է ուշադրություն դարձնել: Կոուտինյոն և «Բարսելոնան» համապատասխանում են իրար:

Երբ խաղում ես բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, դառնում ես ավելի լավը, ես դա գիտեմ: «Բարսելոնայում» Կոուտինյոն ոչ միայն գավաթներ կնվաճի, այլ նաև կդառնա ավելի լավը` խաղադաշտ դուրս գալով Նեյմարի, Մեսսիի, Սուարեսի և Ինիեստայի հետ,-  լեգենդար բրազլիացու խոսքերն է մեջբերում Daily Mail պարբերականը:

Մեկնաբանություններ

tumblr_static_tumblr_static_3v28bh8xxdusc0gcccc40k4ks_640
Previous post

«Բարսելոնան» հետաքրքրվում է Պիշչեկի ծառայություններով

Bojan
Next post

Բոյան. Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս լքել «Բարելոնան»

Arman Azizyan

Arman Azizyan