ԹիմԼրահոս

Ռոնալդինյոն խոսել է Մեսսիի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոստովանել է, որ 2004 թվականին հենց նա և իր թիմակիցներն են խնդրանքով դիմել թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդին, որպեսզի վերջինս Լիոնել Մեսսիին «Բարսելոնա» Բ-ից տեղափոխի հիմնական թիմ:

— Մենք այն ժամանակ Ֆրանկ Ռայկարդին խնդրեցինք Մեսսիին թույլատրել մարզվել հիմնական թիմի հետ: Հիանալի օրեր ենք անցկացրել «Բարսելոնայում»:

Թիմն ուներ հիանալի ֆուտբոլիստներ, հիանալի մարզիչ և անկրկնելի ավագ: Մենք հանդես էինք գալիս հաղթանակի ծարավով,- հայտարարել է Ռոնալդինյոն:

Մեկնաբանություններ

Previous post

Բարի գալուստ ArmBarca.com

Next post

Սերխիո Ագուերո. Ցանկանում եմ Մեսսիին տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan