Թիմ

ՌՈՆԱԼԴՈ. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՆԵՅՄԱՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՊՍԺ

Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի հեռանա այդ ակումբից: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ բրազիլացին կարող էր դիտարկել ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկը, եթե փարիզցիները համաձայնության գան «կապտանռնագույնների» հետ: «Իհարկե, Նեյմարը կմնա «Բարսելոնայում»: Չեմ կարծում, որ նա կհեռանա թիմից: Նա իրեն լավ է զգում ակումբում եւ քաղաքում: Չեմ հավատում, որ այդ տրանսֆերը հնարավոր է»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:

armsport.am

Մեկնաբանություններ

ferpleibravo_ter_stegen2307_rdax_70-960x623
Previous post

ՏԵՐ ՇՏԵԳԵՆԸ ԵՒ ԲՐԱՎՈՆ ՉԵՆ ՀԵՌԱՆԱ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ

FC Barcelona's Lionel Messi kicks the ball during a training session at Miniestadi stadium in Barcelona, Spain, Monday, Jan. 4, 2016. (AP Photo/Manu Fernandez)
Next post

ՄԵՍՍԻՆ ՄԱՐԶՎԵԼ Է ՆԱԵՒ ԹԻՄԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ

Ռազմիկ Դավթյան

Ռազմիկ Դավթյան