ԼրահոսՄամլո ասուլիսներՏրանսֆերներ

Սերխիո Ագուերո. Ցանկանում եմ Մեսսիին տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ ցանկանում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին տեսնել «քաղաքաբնակների» կազմում, հաղորդում է Marca-ն:

— Դժվար կլինի, սակայն ես կփորձեմ համոզել Մեսսիին տեղափոխվել Անգլիա: Հիանալի կլինի, եթե մեծագույն ֆուտբոլիստները հանդես գան Անգլիայի Պրեմիեր լիգայում,- հայտարարել է Ագուերոն:

Հավելենք, որ վերջին շրջանում Լիոնել Մեսսիի ապագան «Բարսելոնայում» շատ է քննարկվել: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը վստահ է, որ արգենտինացի հարձակվողն իր ֆուտբոլային կարիերան կավարտի հենց «Բարսելոնայում»:

Մեկնաբանություններ

Previous post

Ռոնալդինյոն խոսել է Մեսսիի մասին

Next post

Լուիս Էնրիկե. Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan