Լրահոս

Սերխիո Բուսկետս. «Դեպորտիվոյի» երկրորդ գոլի մեղավորը ես եմ

Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ամփոփել է «Դեպորտիվոյի» դեմ խաղի արդյունքները, որում «Բարսելոնան» բաց է թողել հաղթանակը (2:2):

-Երկրորդ խաղակեսում 2-0 հաշվի ժամանակ մենք մտածում էինք, որ աշխատանքը կատարված է: Հետո մենք ընդունեցինք առաջին գոլը, որից հետո ես կորցրեցի գնդակը, այդ պատճառով էլ ընդունեցինք նաեւ երկրորդ գոլը:

Մենք պետք է սովորենք վճռել խաղի ելքը, կամ սահմանափակենք հակառակորդի հակագրոհները, որպեսզի բավարար քանակությամբ խաղացողներ մնան հետևի գծում եւ բաց չթողնենք շատ գոլեր-ասել է իսպանացի հենակետայինը:

 

Մեկնաբանություններ

Previous post

Մեսսիի տպավորիչ գոլը «Դեպորտիվոյի» դարպասը՝ տարբեր տեսանկյուններից (VIDEO)

Next post

Սերխիո Ռամոս. Պիկեն պետք է գոնե մի փոքր հարգի «Ռեալին»

Raz Harutyunyan

Raz Harutyunyan