ԹիմԼրահոս

«Շնորհակալություն, Չավի»` «Բարսելոնայի» մարզաշապիկներին

Այսօր կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է թիմի ընթացիկ մրցաշրջանի մարզաշապիկը, որի վրա գրված է լինելու «Gràcies Xavi — 23 maig 2015»:

Այս մարզաշապիկներով «Բարսելոնան» կանցկացնի Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին` «Դեպորտիվոյի» դեմ հանդիպումը:

Չավին ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Բարսելոնա»-ում՝ նվաճելով 23 տիտղոս: Նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթկիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն:

Մեկնաբանություններ

Previous post

Պաշտոնական. Չավին կլքի «Բարսելոնան» (Լուսանկար, տեսանյութ)

Next post

15/16 մրցաշրջանի մարզաշապիկների պաշտոնական շնորհանդեսը` կիրակի

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan