ԹիմԼրահոս

Սիմեոնեն` «Բարսելոնա»-«Բավարիա» խաղի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» և «Բավարիայի» միջև կայանալիք դիմակայության մասին:

«Այդ խաղը հատուկ է լինելու Գվարդիոլայի համար, քանի որ նա վերադառնում է այնտեղ, որտեղ մեծացել է, մարզվել և կարողացել տեղ գտնել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Գվարդիոլան լավ գիտի «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, և դա նրան առավելություն է տալիս»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:

Հիշեցնենք, որ երկու գրանդերի առաջին դիմակայությունը կայանալու է այսօր` մայիսի 6-ին, կատալոնական ակումբի հարկի տակ:

Մեկնաբանություններ

Previous post

Հանճարեղ «թզուկը»՝ Լիոնել Անդրես Մեսսի (Բլոգ)

Next post

Սուարեսը շնորհակալություն է հայտնել Ջերարդին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan