Լրահոս

Sport. Մարկինիոսը կտեղափոխվի «Բարսելոնա»

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն,- տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով իսպանական Sport.es-ին:

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունն անցյալ շաբաթ համաձայնեցրել է բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրի կետերը: Նշվում է, որ «Բարսելոնան» Մարկինյոսին 5-ամյա պայմանագիր է առաջարկել:

Այժմ «Բարսելոնան» պետք է համաձայնության գա փարիզյան ակումբի հետ: Հավելենք, որ Մարկինյոսի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2019 թվականի ամռանը:

Մեկնաբանություններ

Previous post

ArmBarca. Միրալեմ Պյանիչ. «Բարսելոնայի» հնարավոր նորեկը

Next post

Պաշտոնական. Բարտրան կդառնա Բորուսիայի ֆուտբոլիստ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan