ԼրահոսԿազմ

Sport. Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը մինչև 2020 թվականը, փոխանցում է իսպանական Sport պարբերականը:

«Կապտանռնագույնները» օգտվել են այն փաստից, որ ֆուտբոլիստի գործակալը ժամանել է Բարսելոնա և ավարտին են հասցրել դեռ 2014 թվականի դեկտեմբերին սկսած բանակցությունները: Ինչ վերաբերում է նրա աշխատավարձին, ապա Նեյմարը Բարսելոնայում կստանա տարեկան 12 մլն եվրո:

Հավելենք, որ այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

2012-01-05_ENTRENO_75.v1325770480
Previous post

Marca. Բուսկետսը կերկարաձգի պայմանագիրը

B9WaF4cIEAAhTTZ
Next post

Ինչքան ուզենք, էնքան կխփենք.«Ատլետիկ»-«Բարսելոնա»՝ 2-5

Arman Azizyan

Arman Azizyan