ԼրահոսՄամլո ասուլիսներ

Սուարես․ «Բարսելոնան» լավագույնն է

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր կարիերայի հնարավոր շարունակության մասին եւ համեմատել է իսպանական ու անգլիական լիգաները։

-Ես կցանկանայի կարիերաս ավարտել այնտեղ, որտեղ սկսել եմ, այսինքն «Նասիոնալում»։ Բայց կցանականայի երբեւիցե վերադառնալ «Այաքս»։

ՄԼՍ-ը նույնպես վատ ընտրություն չէ։ Հնարավոր է մի օր տեղափոխվեմ այնտեղ։ ԱՄՆ-ում սկսել են սիրել ֆուտբոլը, մարդիկ սկսել են հաճախել ստադիոններ։

Կարծում եմ, որ Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում, իսկ լավագույն ակումբը «Բարսելոնան» է։ Ինձ լավագույններից մեկը չեմ համարում, բայց հաճելի է խաղալ լավագույն ակումբում։ Ցանկանում ենք դառնալ առաջին ակումբը, որին կհաջողվի երկրորդ տարին անընդմեջ տիրանալ ՉԼ-ի գավաթին,- ասել է Սուարեսը։

Մեկնաբանություններ

pedro.v1437851152
Previous post

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Պեդրոյի հետ

bartomeu-real-madrid-hazmedemiyor-5598209_x_4985_o
Next post

Բարտոմեու․ Պաշտոնական առաջարկ չի եղել

Arman Azizyan

Arman Azizyan