ԹիմԼրահոս

Սուարես․ Մեզնից ոչ ոք չի պատրաստվում համեմատվել Մեսսիի հետ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր խաղընկերների մասին, տեղեկացնում է La Vanguardia-ն։

«Ես լավ հարաբերություններ ունեմ Մեսսիի և Նեյմարի հետ և՛ խաղադաշտում, և՛ խաղադաշտի սահմաններից դուրս: Գիտենք, որ լավագույնը Լեոն է: Ոչ ոք չի պատրաստվում համեմատվել կամ հասնել նրան: Նախանձը պարզապես բացակայում է:

Երբ մի թիմում ֆուտբոլիստները նախանձում կամ մրցակցում են, դա վատ է անդրադառնում խաղի վրա: Ես չեմ պատրաստվում շրջանցել մոտ 4 ֆուտբոլիստների: Դա Ինիեստայի և Մեսսիի գործն է: Ես ունեմ իմ խաղաոճը»,- հայտարարել է Սուարեսը։

Մեկնաբանություններ

img.irtve
Previous post

Ալբան քննադատել է երկրպագուների պահվածքը

Neymar+ArmBarca+TrollFootball
Next post

Նեյմարի 50 երանգները (Հայկական կրակովիա)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan