ԼրահոսՄամլո ասուլիսներ

Սուարես. Ես ճիշտ որոշում եմ կայացրել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Բարսելոնայում անցկացրած առաջին ամիսների մասին.

-Տեղափոխությունը «Բարսելոնա» իմ կյանքի կարեւորագույն որոշումներից էր, որը շատ հանգամանքների շնորհիվ ճիշտ եմ համարում: «Բարսան» ունի սեփական փիլիսոփայությունն ու հավատում է դրան, ինչն էլ միշտ օգնում է թիմին: Իսկ երկրպագուները միշտ հիանում են խաղով:

«Լիվերպուլում» ամեն խաղի ընթացքում ինձ վրա գոլ խփելու պարտավորվածություն կար, իսկ խաղալով Նեյմարի եւ Մեսսիի կողքին՝ ես այդ նույն զգացողությունը չունեմ: Դա ինձ թույլ է տալիս ավելի շատ խաղալ թիմի համար եւ ուրախացնել երկրպագուներին:

Ես լավ հարաբերությունների մեջ եմ Մեսսիի հետ: Կարծում եմ, շատերի համար երազանք է խաղալ Լեոյի հետ նույն թիմում: Մենք երկուսս էլ Լատինական Ամերիկայից ենք եւ շատ ընդհանուր բաներ ունենք: Օրինակ՝ մենք հիմնականում նախընտրում ենք նույն ճաշատեսակները: Իսկ եթե դուք մոտենաք թիմի ֆուտբոլիստներին եւ հարցնեք, թե որն է Լեոյի նպատակը խաղադաշտում, ապա բոլորը կպատասխանեն նույն կերպ՝ ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ ու օգնել թիմին տոնել հաղթանակ,- ասել է ուրուգվայցին:

Մեկնաբանություններ

Previous post

Նեյմարը կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը

Next post

Սուարես. Մենք պետք է հարգենք «Ատլետիկոյին»

Spartak Petrosyan

Spartak Petrosyan