ԹիմԼրահոս

Սուարեսի և Նեյմարի համեմատությունը

Վերջին ժամանակահատվածում «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը քննդատության է ենթարկվում ցածր արդյունավետության համար։ Ուրուգվայցին, ով դարձել էր Անգլիայի նախորդ առաջնության լավագույն ռմբվարկու, կատալոնացիների կազմում անցկացրած 16 խաղերում ընդամենը 5 գոլ է խփել։

Վիճակագրական տվյալներ ներկայացնող Barca19stats էջը ներկայացրել է, թե ինչպես էր «Բարսելոնայում» մեկնարկել թիմի մեկ այլ աստղային հարձակվող Նեյմարը, ում մասին ներկայումնս հիմնականում միայն գովեստի խոսքերով են հնչում։

Բրազիլացին 2013/14 մրցաշևջանում նորամուտը նշելով «Բարսելոնայում» անցկացրած 16 խաղերում դարձել էր 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Լուիս Սուրաեսը, ով միայն 2014 թվակակնի հոկտեմբերի 25–ից իրավունք ունեցավ խաղալ «կապտանռնագույնների» կազմում, առաջին 16 հանդիպումներում խփել է 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Աղբյուրը` ArmSport.am

Մեկնաբանություններ

54c23968086e0
Previous post

«Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկները

2014-12-13_GETAFE-BARCELONA_05.v1418495621
Next post

«Բարսելոնան» պատրաստ է 1 տարով երկարաձգել Ալվեսի պայմանագրի ժամկետը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan