Թիմ

Սուարեսի ռեկորդը Պրիմերայում

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, 4 գոլի հեղինակ դառնալով Խիխոնի «Սպորտինգի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում, սահմանել է ռեկորդ: 29-ամյա ուրուգվայցին Պրիմերայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը պոկերի հեղինակ է դառնում 2 խաղում անընդմեջ, գրում է Mister Chip-ը: Նախորդ տուրում Սուարեսը 4 գնդակ էր ուղարկել «Դեպորտիվոյի» դարպասը: Նա դարձել էր Իսպանիայի առաջնության 21-րդ դարի միակ ֆուտբոլիստը, որը «գոլ+փոխանցում» համակարգով 7 միավոր էր վաստակել մեկ խաղում: Հիշեցնենք, որ 29-ամյա ուրուգվայցին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում գոլերի քանակը հասցրել էր 53-ի եւ Լիոնել Մեսիից հետո դարձել «Բարսելոնայի» պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը մեկ խաղաշրջանում հատում է 50 գոլի սահմանագիծը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը մասնակցել է 32 խաղի եւ դարձել է 34 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ: Նա գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը եւ 3 գոլ առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից:

Sport.news.am

Մեկնաբանություններ

maxresdefault
Previous post

Ադրիանոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

hi-res-470799ede75e03cce628a60759243c06_crop_north
Next post

«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Լուիս Սուարեսին

Ռազմիկ Դավթյան

Ռազմիկ Դավթյան