ԹիմԼրահոսՏրանսֆերներ

Սուարեսին հետևում են ԱՊԼ-ի թիմերը

«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Արսենալը» հետևում են «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի շուրջ ստեղծվող իրավիճակին:

Պրիմերայի շրջանակներում Սուարեսն 9 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» կազմում և ընդամենը մեկ գոլ է խփել, ինչի պատճառով լուրջ ճնշման տակ է: Վերջերս էլ մարզումներից մեկի ժամանակ նա վիճաբանել է Նեյմարի հետ:

Կատալոնական ակումբի ղեկավարները դեռ չեն մտածում Լուիսի տրանսֆերի վաճառքի մասին, բայց կարող են հրաժարվել նրա ծառայություններից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ կանցկացվեն «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները:

Մեկնաբանություններ

Previous post

Ինիեստան կփոխարինի Չավիին

Next post

Լապորտա. Պետք է պահպանել կայունությունը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan