ԹիմԼրահոս

Սուարեսը շնորհակալություն է հայտնել Ջերարդին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շնորհակալություն է հայտնել անգլիական «Լիվերպուլի» իր նախկին թիմակցին` Սթիվեն Ջերարդին, տեղեկացնում է Daily Express-ը:

«Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերոջը` Սթիվենին, ով ինձ ճիշտ ժամանակին շատ ճիշտ խորհուրդ է տվել:

2013 թվականին իմ ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալը», սակայն Սթիվենը մոտեցավ ինձ և ասաց, որ ես պետք է ևս մեկ մրցաշրջան անցկացնեմ «Լիվերպուլում», որից հետո իմ ծառայություններով կհետաքրքրվի «Բարսելոնան»:

Սթիվենը հիանալի խորհուրդ տվեց: Եթե չլիներ այդ խոսակցությունը, ապա ես դժվար թե հանդես գայի «Բարսելոնայում»»,- հայտարարել է ուրուգվայցի հարձակվողը:

Մեկնաբանություններ

Previous post

Սիմեոնեն` «Բարսելոնա»-«Բավարիա» խաղի մասին

Next post

Անակնկալ` քաղցկեղով հիվանդ երեխայի համար

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan